TRIPP նախագիծը դառնում է իրականություն, ՀՀ-ն հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական կստորագրեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նոր Հաճնում Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը։ TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման, առաջիկայում վերջնական կստորագրվի։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասաց Փաշինյանը։

Մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։ Փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Հայերեն ქართული Русский Türkçe

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը