Եվրոպա

Բելգիայում դպրոցական միկրոավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 4 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Բելգիայում դպրոցական միկրոավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 4 մարդ է զոհվել

Բելգիայի Բուգենհաութ բնակավայրում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել են երկու դպրոցական և երկու մեծահասակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Բելգիայի ենթակառուցվածքների նախարար Ժան-Լյուկ Կրուկեն հաստատել է տեղեկությունները, որ վթարի պահին երկաթուղային անցման արգելապատնեշները քանդված են եղել։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 08:00-ին։ Բախման պահին ավտոբուսում եղել են յոթ երեխա, վարորդը և ուղեկցողը։

«Ավտոբուսն ընթանում էր դեպի հատուկ կրթական հաստատություն, որտեղ հիմնականում միջնակարգ դպրոցի երեխաներ են», - ասել է դաշնային ոստիկանության մամուլի խոսնակ Ան Բերգերը։

Բերգերը բելգիական հեռուստատեսությանը նաև հայտնել է, որ միկրոավտոբուսի վարորդը վարել է երկաթուղուն զուգահեռ փողոցով, ապա ձախ է շրջվել երկաթուղային անցման վրա, որտեղ արգելապատնեշն արդեն քանդված էր, և այդ պահին Բուգենհաութով անցնող գնացքը բախվել է միկրոավտոբուսին։

Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ գնացքում ոչ ոք չի տուժել, միայն մեկ մարդ հոսպիտալացվել է շոկային վիճակում։

«Այսօր Եվրոպան սգում է Բելգիայի հետ միասին», - դեպքի առնչությամբ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում