Եվրոպա

Լիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտների

1 րոպեի ընթերցում

Լիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտների

Լիտվացի սահմանապահները ձերբակալել են 38 անօրինական միգրանտի, որոնք բելառուսական կողմից Լիտվա էին անցել սահմանային փակոցների տակ փորված անցքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայության (VSAT) մամուլի ծառայությունը։

«Երեսունվեց տղամարդ և երկու կին փորձել են Լիտվա անցնել Բելառուսից փորված անցքով։ Ժամանածները, որոնք ներկայացել են որպես Աֆղանստանի և Իրանի քաղաքացիներ, VSAT-ի աշխատակիցների կողմից վերադարձվել են Բելառուս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Անօրինական միգրանտների ձերբակալմանը մասնակցել են հատուկ նշանակության ուժեր և կինոլոգներ՝ ծառայողական շներով, գործարկվել են ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։

2026 թվականի սկզբից ի վեր Բելառուսից, ընդհանուր առմամբ, Լիտվա է փորձել անցնել 763 անօրինական միգրանտ, հայտնել են սահմանապահները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում