Եվրոպա

Լատվիայում ընդդիմադիր պատգամավորի գլխավորությամբ նոր կառավարություն է կազմավորվում

2 րոպեի ընթերցում

Լատվիայում ընդդիմադիր պատգամավորի գլխավորությամբ նոր կառավարություն է կազմավորվում

Լատվիայի ընդդիմադիր պատգամավոր Անդրիս Կուլբերգսը մայիսի 25-ին հայտարարել է, որ նպատակ ունի ձևավորել չորս կուսակցությունից բաղկացած մեծամասնության կառավարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Կուլբերգսըին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն է հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն։

Կուլբերգսը գլխավորում է «Միացյալ ցուցակ»-ը՝ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր դաշինքը, և կստանձնի վարչապետի պաշտոնը, եթե օրենսդիրները հաստատեն իրեն և նրա կենտրոնամետ կաբինետը։

Լատվիայի նախագահ Ռինկևիչսը հայտնել է, որ խորհրդարանը կարող է քվեարկել նոր կառավարության շուրջ արդեն այս շաբաթ։

Ազգային անվտանգությունը, ինչպես ակնկալվում է, կմնա Կուլբերգսի կոալիցիայի գերակա խնդիրը: Reuters-ը շեշտում է, որ Բալթյան երկրները պահպանում են կոշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ և մնում են Մոսկվայի ամենաբացահայտ քննադատներից մեկն Ուկրաինայում պատերազմի պատճառով։

Բալթյան երկրները, որոնք Կիևի դաշնակիցներն են և ՆԱՏՕ-ի անդամներ, վերջին ամիսներին հաղորդել են ռուսական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ ներխուժումների մասին։

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել իր կոալիցիայի ներսում երկիր ԱԹՍ-ների ներխուժման շուրջ վեճից հետո, ինչը հանգեցրել է նրա կառավարության փլուզմանը նախատեսված ընդհանուր ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում