Ֆիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 17 մարդ դեռ անհետ կորած է

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների Անջելես քաղաքում կառուցվող շենք է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆիլիպինցի պաշտոնյաների։

Փրկարարական անձնակազմերը շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքները։

Տարածաշրջանային հրդեհային պաշտպանության բյուրոյի տեղեկատվության պատասխանատու Մարիա Լեա Սաջիլին հայտնել է, որ 17 մարդ անհետ կորած է. նրանց մեծ մասը շինարարներ են։

Նրա խոսքով՝ փլատակներում էլի մարդիկ կան, քանի որ ջերմային սկանավորումները հայտնաբերել են շնչառության և սրտի բաբախյունի նշաններ։

Պաշտոնյաները հայտնել են, որ այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու մայրաքաղաք Մանիլայից հյուսիս գտնվող Անջելես քաղաքում բազմահարկ շենքի փլուզման պատճառները։

Ըստ նախագծի և հաստատված թույլտվության՝ փլուզված շենքը նախատեսված էր որպես 9-հարկանի հյուրանոց, սակայն իշխանությունները հայտնել են, որ լրացուցիչ 10-րդ հարկում լողավազան էր կառուցվում։

Հայերեն English

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել