Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցել է UEFA-ի Coach Mentor ծրագրին, որի ընթացքում փորձառու մասնագետներն աշխատում են երիտասարդ մարզիչների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մասնակիցներն ուսումնասիրում են առաջնորդություն, խաղի կառավարում, կարիերայի ուղղորդում և այլն։ Մարիամ Ստեփանյանի պատասխանատուն Լեհաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նինա Պատալոնն էր։
Նորվեգիայում գտնվելու ընթացքում Ստեփանյանը մարզադաշտից հետևել է կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնա»-«Լիոն» հանդիպմանը։