Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին

2 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան այցի ժամանակ հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ իր լիազորությունների ժամկետի ավարտից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ուկրաինական UNN-ը:

«Հնարավոր է՝ ես շուտով պաշտոնաթող լինեմ», - ասել է նա:

Վուչիչը նաև քննադատել է մայիսի 23-ին Բելգրադում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը՝ նշելով, որ դրանք հստակ նպատակ չունեն։

Ըստ Reuters գործակալության՝ ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։

Սերբիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում 2024 թ. վերջից՝ այն բանից հետո, երբ Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում փլուզման պատճառով 16 մարդ զոհվեց։

Վուչիչն առաջին անգամ Սերբիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին: 2022 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով: Նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականին:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ մայիսի 21-ին Վուչիչը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակամիջոցում: Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի՝ խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչը հայտնել է, որ կառավարող Սերբական առաջադեմ կուսակցությունը Վուչիչին կառաջարկի դառնալ վարչապետի իր թեկնածուն ապագա խորհրդարանական ընտրություններում:

Հայերեն Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն