Հունական LarissaPress-ը Հայաստան-Հունաստան հարաբերությունների մասին հոդված է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Հունական LarissaPress լրատվամիջոցն իր կիրակնօրյա համարում հոդված է հրապարակել Հայաստան-Հունաստան հարաբերությունների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-հունական դարավոր բարեկամությանը, երկու ժողովուրդների պատմական, մշակութային և հոգևոր կապերին, ինչպես նաև 2025 թ. հոկտեմբերին Լարիսա կատարած իր այցի տպավորություններին։

Դեսպանը բարձր է գնահատել Լարիսայի պատմական նշանակությունն ու ժամանակակից զարգացման դինամիկան՝ նշելով, որ քաղաքն իրեն տպավորել է իր կենսունակությամբ, երիտասարդական էներգիայով և ապագայի մեծ ներուժով։ Նրա խոսքով՝ Լարիսան զարգացող քաղաք է, որը ոգևորում է յուրաքանչյուր այցելուի։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ Լարիսա իր այցը համընկել էր քաղաքի ազատագրման օրվա՝ հոկտեմբերի 23-ի, ինչպես նաև հոկտեմբերի 28-ի պետական տոնի հետ։ 

Այցի ընթացքում դեսպանը ծաղկեպսակ է դրել և ունեցել կառուցողական հանդիպումներ Թեսալիայի նահանգապետ պարոն Կուրետասի և Լարիսայի քաղաքապետ պարոն Մամակոսի հետ։

Հարցազրույցում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև պատմական խոր կապերին, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից։ Դեսպանը նշել է, որ հայ և հույն ժողովուրդներին մերձեցրել են ոչ միայն պատմությունն ու քրիստոնեական հավատքը, այլև ընդհանուր մշակութային արժեքները, ավանդույթները և պատմական փորձառությունները։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունները տարիների ընթացքում ավելի են ամրապնդել հայ-հունական բարեկամությունը։

Դեսպանը կարևորել է նաև այն դրական արժեքները, որոնք միավորում են հայերին և հույներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդները պետք է շարունակեն կենտրոնանալ փոխադարձ հարգանքի, բարեկամության և համագործակցության վրա։

Դեսպան Մկրտչյանը վերահաստատել է իր հիացմունքը հույն ժողովրդի և հունական քաղաքակրթության հանդեպ՝ նշելով. «Հույների մեջ ես հիանում եմ նրանց մեծ ոգով՝ Հոմերոսի ժամանակներից մինչև մեր օրերը»։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը