Աշխարհ

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Հավայան կղզիներում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել մոտավորապես 2500 բնակչությամբ Խոնաունո Նապուպու գյուղից 12 կիլոմետր հարավ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 24, 5 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում