Միացյալ Նահանգներ

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

1 րոպեի ընթերցում

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները։

«Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։ Շնորհակալ եմ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը հատկացված կարևոր ուշադրության համար, որը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքերը»,-գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք գաղափարներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի դիրքերը և մոտեցնել խաղաղության հաստատումը։

«Ակնկալում եմ, որ մեր թիմերը հնարավորինս արագ կաշխատեն այսօր քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա կտրամադրի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում