Եկել է իմ ժամանակը. Պեպ Գվարդիոլան պաշտոնապես հեռացավ «Մանչեսթեր Սիթի»-ից
1 րոպեի ընթերցում

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռանում է ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինձ մի հարցրեք իմ հեռանալու պատճառների մասին: Պատճառներ չկան, բայց հոգու խորքում ես գիտեմ, որ եկել է իմ ժամանակը: Ոչինչ հավերժ չէ, եթե այդպես լիներ, ես այստեղ կլինեի: Հավերժ կմնան զգացմունքները, մարդիկ, հիշողությունները, սերը, որը ես զգում եմ իմ «Մանչեսթեր Սիթի»-ի հանդեպ»,-ասել է Գվարդիոլան:
Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականին: 10 տարվա ընթացքում «Սիթի»-ի ղեկին Գվարդիոլան դարձել է Պրեմիեր լիգայի 6-ակի չեմպիոն, 3 անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, մեկական անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Պեպ Գվարդիոլան պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի ընթացքում մարզել է նաև «Բարսելոնա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն։