Կրթություն

Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին. Լիդիան Արմենիա

1 րոպեի ընթերցում

Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին. Լիդիան Արմենիա

Շուրջ երեք ամիս է, ինչ «Լիդիան Արմենիայի» նախաձեռնությամբ Ամուլսարի հարակից Գնդեվազ համայնքում իրականացվում են անգլերենի անվճար դասընթացներ դպրոցականների համար։ Ծրագրում ընդգրկված 45 աշակերտները հնարավորություն ունեն զարգացնելու և ամրապնդելու իրենց անգլերենի հմտությունները՝ ուսուցումը համադրելով հետաքրքիր կրթական միջավայրի հետ։

Կենսաբազմազանության միջազգային օրվան՝ մայիսի 22-ին ընդառաջ,  երեխաներն իրենց հերթական դասը նվիրել էին բնապահպանական թեմաներին։ «Լիդիան Արմենիայի» մասնագետների միջոցով նրանք ծանոթացել են կենսաբազմազանության պահպանման կարևորությանը, ուսումնասիրել Հայաստանի Կարմիր գիրքը, քննարկել իրենց բնակավայրում հանդիպող կենդանատեսակներն ու բուսատեսակները, ինչպես նաև պարզել, թե յուրաքանչյուրն ինչ դեր կարող է ունենալ բնության պահպանման գործում։

Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքը ձևավորվում է դեռ մանկուց, իսկ գիտելիքի և արժեքների փոխանցումը կարևոր ներդրում է կայուն ապագա կերտելու ճանապարհին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում