Եվրոպա

Լեհաստանը կործանիչներ կուղարկի Էստոնիայի երկնքում պարեկության համար

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը կործանիչներ կուղարկի Էստոնիայի երկնքում պարեկության համար

Լեհաստանը ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում 2026 թվականին կործանիչներ կուղարկի Էստոնիա՝ բալթյան հանրապետության օդային տարածքում պարեկության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ հանդիպումից հետո:

«Ես ուրախ եմ հայտնելու, որ Լեհաստանը մտադիր է այս տարի մասնակցել օդային ոստիկանության առաքելությանը՝ իր կործանիչները տեղակայելով Էմարիի ավիաբազայում», - մեջբերել է նրա խոսքն ERR ազգային  հեռուստառադիոընկերության լրատվական հարթակը:

Պևկուրն ընդգծել է, որ Տալլինն ու Վարշավան վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել են համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում:

2025 թվականի մարտին Վարշավան կործանիչներ և մոտ 140 զինծառայող է տեղակայել Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում՝ բալթյան երկրների երկինքը հսկելու համար:

Բալթյան երկրների երկնքի վերահսկողությունը, որոնք դրա համար չունեն սեփական ռազմաօդային ուժեր, իրականացնում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները: 2004 թվականից դաշինքի անդամ երկրների կործանիչները ռոտացիոն հիմունքներով տեղակայված են Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում: 2014 թվականին առաքելության երկրորդ մասը տեղակայել են Էստոնիայի Իմարիի ավիաբազայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում