Եվրոպա

Լատվիայում հայտարարել են անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու մասին

1 րոպեի ընթերցում

Լատվիայում հայտարարել են անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու մասին

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 21-ին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Լատվիայի զինված ուժերը հաստատում են, որ առնվազն մեկ անօդաչու թռչող սարք գտնվում է երկրի օդային տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ մայիսի 21-ի առավոտից Լատվիայի արևելյան մասում հայտարարվել է օդային տագնապ. ՆԱՏՕ-ի օդուժը, որը գործի է դրվել Բալթյան երկրների նկատմամբ պարեկություն իրականացնելու համար, մարտական հերթապահություն է կատարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում