Հայաստան

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ

1 րոպեի ընթերցում

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 1 ժամ տևողությամբ կհոսանքազրկվի Բալահովիտ 110/35/10 կՎ ենթակայանը՝ հոսանքազրկելով Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում