Աշխարհ

Իսրայելի խորհրդարանը նախնական հավանություն է տվել ինքնալուծարման մասին օրինագծին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի խորհրդարանը նախնական հավանություն է տվել ինքնալուծարման մասին օրինագծին

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի անդամները նախնական ընթերցմամբ հաստատել են Իսրայելի խորհրդարանը լուծարելու մասին օրինագիծը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Նիստին ներկա բոլոր 110 պատգամավորները աջակցել են օրինագծին։ Ընդհանուր առմամբ Քնեսեթն ունի 120 պատգամավոր։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի մասնակցել նիստին, քանի որ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, զբաղված է անվտանգության հարցերի քննարկմամբ։

Խորհրդարանի լուծարման մասին օրինագիծը չի հստակեցնում ընտրությունների հնարավոր ամսաթիվը, փոխարենն այդ օրը խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը։

Օրինագծում ասվում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն օրինագծի ընդունումից ոչ շուտ, քան երեք ամիս և ոչ ուշ, քան հինգ ամիս անց։

Օրինագիծը կարող է ընդունվել առաջիկա օրերին։

The Times of Israel-ը հիշեցնում է, որ անկախ խորհրդարանը լուծարելու մասին օրինագծից, Իսրայելում ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան հոկտեմբերի 27-ին՝ 2022 թվականին ընտրված խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում