Հայաստան

Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է 531 հազար 38 կենսաթոշակառու և նպաստառու

1 րոպեի ընթերցում

Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է 531 հազար 38 կենսաթոշակառու և նպաստառու

Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է 531 հազար 38 կենսաթոշակառու և նպաստառու, հետվճարի միջին չափը կազմել է 8,080 դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 445,8 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 մլրդ դրամ հետվճար»,– հայտնում են գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով։

Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում