Հայաստան

Լիտվայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լիտվայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարար Բուդրիսը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը մայիսի 19-ին Հայաստանում է պաշտոնական այցով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում