Հայաստան

ԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

1 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի և Արագածոտնի մարզերի 3 ջերմոցում արձանագրել են մի շարք խախտումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Արմավիրի մարզի Արաքս գյուղում Ա.Ա.-ն, Արշալույս գյուղում Ս.Հ.-ն ջերմոցային տնտեսությունների ոռոգումն ապահովելու նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների շահագործել են ապօրինի խորքային 1-ական հոր։

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Նարինե Օնիկի Մանուկյան» Ա/Ձ-ն ջերմոցային տնտեսության գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի, Արագածոտնի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի խորքային հորերի ու կաթսայատան գործունեությունը կասեցվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում