ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոչ մեկին չի սպառնում, այն նպատակ չունի հակադրվելու որևէ պետության կամ կազմակերպության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. միասին հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման» թեմայով միջազգային կլոր սեղանի քննարկման ժամանակ։

«ՀԱՊԿ-ը պաշտպանական դաշինք է։ Այն ոչ մեկին չի սպառնում։ Այն նպատակ չունի հակադրվելու որևէ այլ կազմակերպության կամ երկրի։ Մեր ռազմավարական նպատակն է ապահովել հավաքական  անվտանգությունը՝ համախմբելով ջանքերը գործընկերության, համընդհանուր ճանաչված նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մասադիկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ի առօրյա գործունեության հիմնական գաղափարը համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին:

«Մենք առաջնահերթություն ենք տալիս անդամ պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման սկզբունքին՝ յուրաքանչյուրի ազգային անվտանգությունն ամրապնդելու և բլոկային մտածողությունից հրաժարվելու միջոցով», - ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նույն հարթակում ելույթի ժամանակ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ-ի մարտական ​​ներուժի մեծացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ օդուժի զարգացումը:

«Համոզված ենք ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի զարգացումը շարունակելու անհրաժեշտության հարցում: Մեր նախագահության ծրագրում շեշտը դրվել է հավաքական ուժերի մարտական հնարավորությունների զարգացման, դրանք արդի և համատեղելի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հանդերձման վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում ավիացիայի և հակաօդային պաշտպանության զարգացման հարցերին», - նշել է փոխնախարարը:

Հայերեն Русский

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ին՝ Սևանա լճի ափամերձ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ