Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարծում է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանի լավագույն փորձը վկայող նշանակալի օրինակներից է

2 րոպեի ընթերցում

«Դպրոցական սննդի կայուն ազգայնացում՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով միջոցառում
«Դպրոցական սննդի կայուն ազգայնացում՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով միջոցառում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Դպրոցական սննդի կայուն ազգայնացումը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառմանը: «Արմենպրես»-ին ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ հանդիպմանը մասնակցում էին տեխնիկական ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պատվիրակությունները, ինչպես նաև Պարենի համաշխարհային ծրագրի՝ սովի դեմ պայքարի Բրազիլի գերազանցության կենտրոնի ներկայացուցիչները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում կարևորել է Հայաստան ճանաչողական այցի կազմակերպումը՝ ընդգծելով պարենային անապահովության, կլիմայի փոփոխության և մատակարարման շղթաների խափանումների գլոբալ մարտահրավերների պայմաններում երկրների միջև համագործակցության խթանումը և լավագույն փորձի փոխանակումը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը սոցիալական պաշտպանության, երեխաների առողջ սննդի և ապրելակերպի ոլորտում Հայաստանի լավագույն փորձը վկայող նշանակալի օրինակներից է: Կարևորվել է ծրագրի դերը տեղական համայնքների ամրապնդման և առավել դիմակայուն պարենային համակարգերի զարգացման գործում:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ծրագրի մշակման և գործարկման ընթացքում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը։ Ընդգծվել է նաև ծրագրի դերն ազգային ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը ներկայումս մարզերում ապահովում է դրա իրականացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում