Եվրոպա

Մելոնին Եվրոպական հանձնաժողովին խնդրել է մեղմացնել ֆինանսական նորմերը

1 րոպեի ընթերցում

Մելոնին Եվրոպական հանձնաժողովին խնդրել է մեղմացնել ֆինանսական նորմերը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին՝ խնդրելով բյուջեի կատարման խիստ շրջանակներից բացառել էներգաապահովման  հետ կապված ծախսերը՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով էներգակիրների գների աճի ֆոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով RAI Radio-1 ռադիոկայանը, նամակում նա նշել է, որ բարդ է քաղաքացիներին բացատրել արտոնությունները, որոնք թույլատրվում են ռազմական ծախսերի ավելացման համար:

Ինչպես պարզաբանում է ռադիոկայանը, խոսքը վերաբերում է այսպես կոչված Կայունության պակտին՝ ԵՄ բազային  փաստաթղթին, որը կարգավորում է տնտեսական ցուցանիշները և նորմերը, որոնց պետք է համապատասխանեն եվրոպական տնտեսությունները՝ դուրս չգալով բյուջեի դեֆիցիտի որոշակի շրջանակից: Մելոնին խնդրում է արտոնությունները տարածել այն ծախսերի մի մասի վրա, որոնք երկրներն անում են էներգակիրների թանկացման հետևանքների մեղմացման համար: «Բարդ կլինի քաղաքացիներին բացատրել, որ ԵՄ-ն ճկունություն է թույլ տալիս պաշտպանական ծախսերի, բայց ոչ ընտանիքները և ձեռնարկությունները պաշտպանելու հարցում», - մեջբերում է անում ռադիոկայանը փաստաթղթից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում