Չինաստան

Չինաստանում երկրաշարժից 13 շենք է փլուզվել. կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում երկրաշարժից 13 շենք է փլուզվել. կա մեկ զոհ

Չինաստանի հարավ-արևմտյան Գուանսի շրջանում մայիսի 18-ի վաղ առավոտյան տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չինական Xinhua լրատվական գործակալությունը, Լյուչժոու քաղաքում ավելի քան 7000 մարդ ստիպված է եղել տարհանվել։

CCTV-ի տվյալներով, երկրաշարժի հետևանքով փլուզվել է 13 շենք, ներկայում որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։

Մեկ մարդ անհետ կորած է համարվում, չորսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Իշխանությունները հայտնել են, որ հնարավոր են տրանսպորտային երթուղիներում խափանումներ, քանի որ հարկավոր է ստուգել երկաթուղային ենթակառուցվածքների անխափան լինելը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում