Աշխարհ

Ինդոնեզիայում ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով

Ինդոնեզիայում՝ Արևմտյան Սումատրայի նահանգում ոսկու անօրինական արդյունահաման հանքահորից ոչ հեռու առնվազն ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է  Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 14-ի ուշ երեկոյան՝ հանքահորի մոտ գտնվող լանջին, որտեղ այդ պահին աշխատում էին հանքագործները:

«Այս վայրը անօրինական ոսկու հանք է։ Ժայռի փլուզման ժամանակ ինը մարդ մահացել է, երեքը կարողացել են փրկվել», - հայտնել է ոստիկանության խոսնակը։

Զոհերի մարմինները հայտնաբերվել և դուրս են բերվել հողի տակից։

Հանքարդյունաբերական վթարները համեմատաբար հաճախ են հանդիպում Ինդոնեզիայում հատկապես անձրևոտ սեզոնին, երբ սողանքների հավանականությունն ավելի մեծ է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում