Կառավարությունը կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար հատկացվել է 186 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը մայիսի 14–ի նիստում  ընդունել է որոշում՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝  Արագածոտնի, Արմավիրի, Լոռու,  Սյունիքի,  Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել շուրջ 186 մլն դրամի վերաբաշխում և դրանք ուղղել  այդ ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 10.3 կմ է, որից 8.97 կմ՝ նախագիծ և 1.33 կմ՝ հիմնանորոգում: 

Փոխնախարարը ներկայացրել է կլաստերային դպրոցներ տանող այդ ճանապարհները. Արագածոտն մարզ՝ Նոր-Ամանոսի բնակավայրի կրթահամալիր,  Նոր Եդեսիայի բնակավայրի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց, Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոց         , Լուսակն բնակավայրի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Ջրառատ բնակավայրի  Թ. Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայրի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց, Վանաձորի 19 հիմնական դպրոց, Մեդովկայի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Սյունիք բնակավայրի  կրթահամալիր, Իշխանասարի միջնակարգ դպրոց, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ՝ Չիվայի միջնակարգ դպրոց, Տավուշ մարզի՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան