Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի ԱԳ նախարարը հորդորել է ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներին ստիպել Ռուսաստանին դադարեցնելու պատերազմը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը հորդորել է ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներին ստիպել Ռուսաստանին դադարեցնելու պատերազմը

Պեկինում Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպման համատեքստում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ այդ երկրները կարող են ճնշել Ռուսաստանին՝ վերջ տալու ուկրաինական պատերազմին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սիբիհան գրել է X-ի իր էջում՝ անդրադառնալով նախօրեին Կիևի վրա ռուսական հարձակումներին, որի հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի շենք, կա զոհ և վիրավորներ։

«Հենց այն պահին, երբ ամենահզոր երկրների առաջնորդները հանդիպում են Պեկինում և աշխարհն ունի խաղաղության, կանխատեսելիության և համագործակցության հույս, Պուտինը հարյուրավոր դրոններ, հրթիռներ է արձակում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Նման կարևոր գագաթնաժողովի ժամանակ այս բարբարոսական հարձակումը ցույց է տալիս, որ ռուսական ռեժիմը համաշխարհային սպառնալիք է միջազգային անվտանգությանը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակումն անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկարաձգելու իշխանությունը Ռուսաստանում և որ միայն ճնշումը Մոսկվայի վրա կկանգնեցնի նրան։

«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարներն ունեն բավարար լծակներ Մոսկվայի վրա՝ կոչ անելու Պուտինին վերջապես վերջ տալու պատերազմից։ Եվ դա կլինի մեծագույն դրական զարգացումը»,- գրել է նախարար Սիբիհան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում