Հայաստան

«Տաշիր Պիցցա»-ին պատկանող սննդի օբյեկտում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

1 րոպեի ընթերցում

«Տաշիր Պիցցա»-ին պատկանող սննդի օբյեկտում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 9/5) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի համարժեք հիգիենիկ աշխատանքային պայմաններ։

Սննդի տեղափոխման համար նախատեսված սարքավորումը (վերելակը) նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պիցցա Տաշիր» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում