Քաղաքականություն

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

1 րոպեի ընթերցում

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում