Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ֆրանսիայի միջազգային մրցաշարի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ֆրանսիայի միջազգային մրցաշարի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները միջազգային մրցաշարերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆրանսիայում անցկացվում է «1er Open International de Lecci» շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանից մրցաշարի «A» խմբում մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը: 3 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը ունի 3 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները: Էմին Օհանյանն ունի 2 միավոր, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5 միավոր:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում