Հունգարիայի արտգործնախարար է նշանակվել Անիտա Օրբանը

1 րոպեի ընթերցում

Անիտա Օրբանը հաստատվել է որպես Հունգարիայի արտաքին գործերի նախարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Տիկին Անիտա Օրբանը հռչակվում է արտաքին գործերի նախարար», - ասել է արարողությունը վարողը։

Ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն առաջադրել էր նրա թեկնածությունը, որն այնուհետև հաստատել էր խորհրդարանը։ Հունգարիայի նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հունգարիայի նախագահի հրամանագրով կազմվել է նոր կառավորություն, որն իր առաջին աշխատանքային նիստը կանցկացնի մայիսի 13-ին։

Եվրոպա

Հունգարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության նախարարներ նշանակելու մասին

Հայերեն Русский