Միխեիլ Սահակաշվիլի. Վրաստանում հեղափոխությունը դեռեւս ավարտված չէ
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ամեն օր հեղափոխություն է ընթանում, եւ այն չի ավարտվել 2003 թվականի նոյեմբերի 23-ին: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է Վճռաբեկ դատարանի վերակառուցված շենքի բացմանը: «Դա իրադարձությունների անընդհատ շղթա է՝ Սենակի ռազմակայանի, հանրապետական հիվանդանոցի բացումը, ճանապարհների վերակառուցումը, իսկ հեղափոխության վերջնական արդյունքը կդառնա արդարության հաստատումը երկրում, իսկ նոյեմբերի 23-ին հեղափոխությունը միայն սկսվել էե: Ինչպես հաղորդել է «Կովկասպրեսե-ը, Սահակաշվիլին ընդգծել է, որ ապագայում դատավորները կնշանակվեն ցկյանս, այլ ոչ թե տասը տարով, ինչպես այժմ է, եւ ավելի անկախ կլինեն: