Կարեն Խաչանովը հաղթել է Հռոմի Մաստերս շարքի 4-րդ շրջանում
1 րոպեի ընթերցում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել Հռոմի Մաստերս շարքի մրցաշարի 4-րդ շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաչանովի մրցակիցն այս շրջանում խորվաթ Դինո Պրիժմիչն էր: 1 ժամ 56 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 6:1, 7:6 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Կարդացեք հոդվածը` Türkçe