«Բարսելոնա»-ն հաղթեց «Էլ Կլասիկո»-ում` դառնալով Իսպանիայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

Կատալոնական «Բարսելոնա»-ն, հաղթելով «Էլ Կլասիկո»-ում, Լա լիգայի ավարտից 3 տուր առաջ դարձավ Իսպանիայի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ»-ին ու առավելության հասավ Մարկուս Ռեշֆորդի ու Ֆերան Տորեսի գոլերի շնորհիվ` (2:0):
Այս հաղթանակի շնորհիվ «կապտանռնագույնները» վաստակեցին 91 միավոր և առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձան «Ռեալ»-ի համար, որն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 77 միավորով:
Կարդացեք հոդվածը` Русский