Սպորտ

«Նոա»-ն գերազանցեց «Արարատ-Արմենիա»-ին` բարձրանալով երկրորդ հորիզոնական

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն գերազանցեց «Արարատ-Արմենիա»-ին` բարձրանալով երկրորդ հորիզոնական

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը եզրափակվեց«Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ին հաջողվեց չորս անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ-Արմենիա»-ին, որը, եթե հաղթեր այս խաղում, կդառնար այս մրցաշրջանի չեմպիոն:

«Նոա»-ի կազմում աչքի ընկան Նարդին Մուլահուսեյնովիչը, Հելդեր Ֆերեյրան ու Մաթեուս Այասը (դուբլ):

Այս տուրից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական ու ունի 49 միավոր: 54 միավորով «Արարատ-Արմենիա»-ն առաջին տեղում է: Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում