Պուտինը շնորհավորել է նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների ղեկավարներին ու ժողովուրդներին Հաղթանակի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, միջազգայնորեն չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին», - ասվում է Կրեմլի կայքում մայիսի 8-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

Պուտինն ընդգծել է, որ այդ օրը «մենք մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին ու պապերին, որոնք ուս-ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհամար զոհերի և զրկանքների գնով մոտենալով նացիստական ​​​​զավթիչների նկատմամբ երկար սպասված Հաղթանակին»։

Նա նաև սրտանց շնորհավորանքներ ու անկեղծ երախտագիտության խոսքեր է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, ոգու ամրություն և երկարակեցություն։

«Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին հղած իր ուղերձներում Պուտինը կոչ է արել պահպանել պատերազմական դաժան տարիների իրադարձությունների մասին հիշողությունը, ապագա սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին կապող բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Español فارسی Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ