Բուլղարիայի խորհրդարանը հաստատել է Ռումեն Ռադևին վարչապետի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցության առաջնորդ Ռումեն Ռադևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային ժողովը։

122 անդամ քվեարկել է «կողմ», 70-ը՝ «դեմ», գրեթե 40-ը ձեռնպահ է մնացել։

Խորհրդարանում իր ելույթում Ռադևը հայտարարել է, որ իր կառավարությունը նպատակ ունի «ամրապնդել ազգային ինքնիշխանությունը և կառուցողական մոտեցմամբ աջակցել Բուլղարիայի շահերին»։

Նա նշել է, որ մտադիր է ամրապնդել Սոֆիայի ձայնը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Վարչապետը նաև խոստացել է կանխել Բուլղարիայի ներքաշումը ռազմական հակամարտությունների մեջ։

Ռումեն Ռադևի կաբինետի այլ առաջնահերթությունների շարքում են կառավարության բյուջեի ընդունումը, գնաճի և ռեկորդային դեֆիցիտի դեմ պայքարը, Համաշխարհային խորհրդի նոր կազմի ընտրությունը, վերականգնման և կայունության պլանի համաձայն միջոցառումների ձեռնարկումը և այլն։

Ավելի վաղ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան «Առաջադեմ Բուլղարիա»-ի առաջնորդին հանձնել էր կառավարություն ձևավորելու մանդատը։

Ռադևի կուսակցությունը հաղթել է ապրիլյան խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների գրեթե 45%-ի աջակցությունը։

Ռադևի կառավարությունում ընդգրկված է 22 նախարար։ Ռադևը արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Վելիսլավա Պետրովա-Չամովային, պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Դիմիտար Ստոյանովին, ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Իվան Դեմերջիևին, իսկ արդարադատության նախարարի պաշտոնում՝ Նիկոլայ Նայդենովին։ Իվա Պետրովան համարվում է էներգետիկայի նախարարի պաշտոնի թեկնածու։

Հայերեն Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն