Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է

Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 6-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներ հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Ջեյքոբսոնը, գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն և ուզբեկ միջազգային վարպետ Մուխամմադզոխիդ Սույարովն ունեն 5 միավոր:

Առաջատարների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանն ունի 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 3.5 միավոր:

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում