Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարության և Լեհաստանի «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարության և Լեհաստանի «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ լեհական կողմից՝ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հուշագրով նախատեսվում է համագործակցության հաստատում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում