«Երևանյան երկխոսության» շրջանակներում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների դրսևորումներին

2 րոպեի ընթերցում

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվել է «Մեդիա գրագիտությունից մինչև կոգնիտիվ անվտանգություն․ արդյոք ժողովրդավարությունը բավականաչափ հարմարվողական է ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար» խորագրով պանելային քննարկում:

Քննարկումը վարել է Ֆրանսիայի «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի» գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեն (Ֆրանսիա): Որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, «CyberHUB-Armenia»-ի թվային սպառնալիքների վերլուծաբան Արթուր Պապյանը (Հայաստան), «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (IFPIM) քաղաքականության և էկոհամակարգերի զարգացման գծով տնօրեն Պիերիկ Ժյուդոն (Ֆրանսիա) և «International IDEA»-ի Եվրոպայի հարցերով տնօրեն Սամուել Վան դեր Ստաակը (Բելգիա): 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ժամանակակից տեղեկատվական միջավայրի փոխակերպմանը, ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների դրսևորումներին՝ միտված ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրության շրջանում վստահության թուլացմանը:

Մասնակիցներն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես են արհեստական բանականությունը, թվային հարթակները և տվյալների վրա հիմնված տեխնոլոգիաները վերափոխում տեղեկատվության հետ փոխգործակցությունը և ազդում հանրային դիսկուրսի վրա:

Քննարկման ընթացքում ընդգծվել է անկախ ԶԼՄ-ների խթանման, ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման և այդ ուղղությամբ համախոհ գործընկերությունների հետևողական զարգացման կարևորությունը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է այս հարցերում որդեգրված մոտեցումները, հասարակական կազմակերրպությունների և միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը:

Հայերեն English Español Français Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար