Չինաստան

Չինաստանի հրատեխնիկայի գործարանում պայթյունի  զոհերի թիվը հասել է 37-ի

1 րոպեի ընթերցում

Չինաստանի հրատեխնիկայի գործարանում պայթյունի  զոհերի թիվը հասել է 37-ի

Չինաստանի Հունանի նահանգի հրավառելիքի արտադրության գործարանում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 37-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Մեկ մարդ անհետ կորած է: 51 մարդ բժշկական օգնություն է ստանում հիվանդանոցում. նրանցից հինգը ծանր վիճակում են: Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին:

Պայթյունը տեղի էր ունեցել Հունանի Լյույան քաղաքի գործարանում։ Հարվածի ալիքը վնասել է գործարանից 300-400 մետր շառավղի հեռավորությամբ գտնվող շենքերը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է խստացնել անվտանգության միջոցներն ամբողջ երկրի արտադրական օբյեկտներում, անհրաժեշտ օգնություն ցույց տալ տուժածներին, հնարավորինս արագ պարզել պատահարի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում