Սպորտ

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 86 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրեց 137 կգ ու 144 կգ:

Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում