ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կամբոջայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարը քննարկել են մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Քննարկել են նաև վերականգնվող և կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ երկու երկրներում իրականացվող քաղաքականությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։