Հայկ Մարտիրոսյանն ու Էմին Օհանյանը կես միավորով զիջում են «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներին զիջում է կես միավորով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում ընթացող միջազգային այս մրցաշարի 5 տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր և առաջատարներից հետ է կես միավորով:
Նույնքան` 4 միավոր ունի նաև Էմին Օհանյանը: 3,5 միավոր է վաստակել Մամիկոն Ղարիբյանը:
«Sardinia World Chess Festival» միջազգային մրցաշարի A ենթախմբին մասնակցում է 160 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: