Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնի  հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը: 

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագրի մանրամասներն` ընդգծելով դրա իրականացման կենսական կարևորությունը Հարավային Կովկասում փոխկապակցվածության ներուժի և լոգիստիկ հնարավորությունների լիարժեք կիրարկման համար:

Հանդիպնան ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում