Սպորտ

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ մասնակիցը Ֆրանսիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի ընդունել էր ՊՍԺ-ին: Թիմերի առաջի խաղն ավարտվել էր 5։4 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի:

Պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման երրորդ րոպեին հաշիվը բացեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիա»-ն միայն ավելացված ժամանակում կարողացավ հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։

Երկու խաղերի ընդհանուր հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկավ ՊՍԺ-ն:

Եզրափակչի մյուս մասնակիցը Լոնդոնի «Արսենալ»-ն է, որը մայիսի 6-ին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ և երկու խաղերի արդյունքով դուրս եկել եզրափակիչ։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում