Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր

6 րոպեի ընթերցում

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ բացեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի շրջանակում Evocabank-ը և Proparco-AFD-ն (Groupe Agence française de développement) ստորագրեցին 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր` նպաստելու Հայաստանում զարգացման երկու կարևոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման և երկրի էներգետիկ անցման ապահովմանը:

Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը: Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական միասնությունը:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը: Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը:

Վարկային գծի կեսը` 10 միլիոն եվրոն, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը: Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում:

Մնացած 10 միլիոն եվրոն կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր առմամբ, կապահովվի մոտ 17,000 աշխատատեղ և աջակցություն կստանա ավելի քան 300 միկրո, փոքր և միջին ձեռնարկություն: 

Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից մեկը, և Proparco-AFD-ն՝ որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն փնտրող համայնքների ֆինանսավորմանը։

Ստորագրման արարողությունն անց է կացվել EPC 2026 Summit-ի (European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: 

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. 

«Այս համաձայնագիրը նշանակալի նվաճում է Evocabank-ի համար և կարևոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու Բանկի ազդեցությունը՝ համաշխարհային փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը հանձնառության ամրապնդման ևս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձևավորել ավելի կայուն ապագա»։

Proparco-ի մասին

Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 115 երկրներում: 

Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության իրականացմանը։

 Evocabank-ի մասին

Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային ծառայություններ, այլև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։

Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։

Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։

Հայերեն English

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նայրոբիում հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան կազմակերպությունների դեմ

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը