Երևանում բացված նոր խաղահրապարակը նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսցելության մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Նորաբաց խաղահրապարակը նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար։ Այն միավորում է խաղը և կրթությունը՝ երեխաներին հնարավորություն տալով բացահայտել գիտության աշխարհն ինտերակտիվ և երևակայական միջավայրում։ Խաղահրապարակները ձևավորում են ոչ միայն խաղի միջավայր, այլ նաև գիտելիքի՝ նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացմանը։ «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ ապահովելով անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ խաղային փորձառություն։

Նոր խաղահրապարակը Երևանում թվով երրորդն է, որը ստեղծվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրի շրջանակում։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստի սրահ՝ ծանոթացել նկարչի վերջին աշխատանքներին, այնուհետև Տիգրան Ավինյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։  

Հայերեն Français

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կարևորել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների շարունակականությունը

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի անունից տարածվող կեղծ գովազդի մասին

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորեն և ածուխ

Արթիկի և Հառիճի դպրոցների հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով

Գյումրիում մեկնարկել  է եռօրյա «Դալան ֆեստ» ռոք փառատոնը

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

Քրեական ոստիկանները 318 գրամ մեթամֆետամին են առգրավել․ 2 անձ կալանավորվել է