Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում ընթացող միջազգային այս մրցաշարի 4 տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավորով առաջատարների թվում է:

Մրցաշարին մասնակցում են նաև Մամիկոն Ղարիբյանն ու Էմին Օհանյանը: Նրանք վաստակել են 2,5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանն ունի է միայն 1,5 միավոր:

«Sardinia World Chess Festival» միջազգային մրցաշարի A ենթախմբին մասնակցում է 160 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:  

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում