Աշխարհ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի ԱՄԷ-ի վրա հարձակումների հարցով

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի ԱՄԷ-ի վրա հարձակումների հարցով

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը փակ խորհրդատվական նիստ կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հարձակումների թեմայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Նշվում է, որ փակ խորհրդատվական նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը։

Ավելի վաղ ԱՄԷ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ որսացել է 12 բալիստիկ հրթիռ և 4 անօդաչու թռչող սարք, որոնք, ենթադրվում է, որ բաց են թողնվել Իրանի տարածքից։ ԱԹՍ-ների կողմից հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել ԱՄԷ նավթային համալիրներում։ Թեհրանը հերքել է իր մասնակցությունը ԱԹՍ-ների գրոհին՝ նավթային համալիրի հրդեհի համար մեղադրելով ԱՄՆ-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում