Չինաստան

Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում հրատեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 61 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Նշվում է, որ մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Չանշայի քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհերին և ներողություն խնդրել նրանց ընտանիքներից, տուժած բնակիչներից և ամբողջ հասարակությունից։

Մամուլի ասուլիսից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:43-ի սահմաններում, Հունանի վարչական կենտրոն Չանշայի ենթակայության տակ գտնվող Լյույան քաղաքի գործարանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում